Հռոմի Պապի այցը շատ կարևոր է. Թբիլիսիի քաղաքապետ

«Հռոմի Պապի այցը Վրաստան շատ կարևոր մի այց է»,-Ալիքի հետ զրույցում ասել է  Թբիլիսիի  քաղաքապետ Դավիթ Նարմանիան:

«Այն ինչ կապված է Հռոմի Պապի մասնակցությամբ Թբիլիսի քաղաքում  նախատեսված միջոցառումներին՝դիմավորման ու հրաժեշտի  արարողությունները, հանդիպումները, կարող եմ ասել կազմակերպված է ամենաբարձր մակարդակով»,-նշել է քաղաքապետ  Նարմանիան:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապը  ժամեր առաջ  է ժամանել Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին  հանդիպել են Վրաստանի նախագահը, առաջին տիկինը, Համայն վրաց պատրիարք Իլիա երկրորդը:

Վրաստանի նախագահական  նստավայրում ավարտվել է  երկրի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպումը։

Այս պահին  Հռոմի Պապն ու նախագահ Մարգվելաշվիլին Հավլաբարում գտնվող նախագահական նստավայրի բակում հանդես են գալիս հանրությանն ուղղված խոսքով: Այն կարող եք դիտել այստեղ՝

Հիշեցնենք՝ այսօր Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը սկսել է երկօրյա այցը Վրաստան:

Հոկտեմբերի 1-ին Ֆրանցիսկոս Պապը  Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում  քարոզ կկարդա: Այցի շրջանակներում Հռոմի Պապը հանդիպումներ կունենա նաև  կրոնական տարբեր համայքների անդամների հետ:

Մինչ այցի ավարտը, Պապը վրաց  պատրիարք Իլիա 2-րդի հետ կայցելի Մցխեթա քաղաքում գտնվող «Սվետիցխովելի» տաճար:

Հռոմի Պապի Վրաստան երկօրյա այցը կլուսաբանեն աշխարհի առաջատար ԶԼՄ-ները: Արտասհմանյան ավելի քան 150 լրագրող հավատարմագիր է ստացել:

Հոկտեմբերի 2-ին Հռոմի պապը  Վրաստանից կմեկնի Ադրբեջան:

Թողնել պատասխան