Հռոմի Պապ. «Ինչպես մայրն է հույս տալիս իր որդուն, այնպես էլ ես եմ ձեզ հույս տալիս»

«Ինչպես մայրն է հույս տալիս իր որդուն, այնպես էլ ես եմ ձեզ հույս տալիս» սա էր Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հիմնական ուղերձը «Հռոմի Պապը Վրաստանում 2016» խորագրով հոկտեմբերի1-ին Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում մատուցված Սբ. պատարագի ընթացքում:papik

Մարզադաշտում էին գտնվում նաեւ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին առաջին տիկնոջ՝ Մակա Չիչուայի հետ, ինչպես նաեւ գործադիր եւ օրենսդիր կառավարության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Ներկա էին նաեւ տարբեր երկրներից ժամանած հավատացյալներ՝ որոնց մեծ մասը հայեր էին: Մինչեւ պատարագի մեկնարկը Հռոմի Պապը մարզադաշտում շրջեց պապոմոբիլով: Պատարագին պարբերաբար հանդես էր գալիս Վրաստանի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ջուզեպպե Պազոտտին: Հռոմի Պապն իր խոսքում նշեց.

paphayer«Վատ է, երբ փակ եկեղեցական «միկրոկլիմային» ենք հարմարվում: Լավ է, երբ բաց եւ հույս տվող հորիզոններ ենք տարածում»: Ըստ Ֆրանցիսկոս Պապի, Վրաստանում բազմաթիվ տատիկներ եւ պապիկներ կան, որոնք միչեւ հիմա պահում եւ փոխանցում են վրաց հողի վրա սուրբ Նինոյի կողմից ցանած հավատը:

«Ձեր հիանալի երկրի գանձերի շարքում յուրհատուկ տեղ է զբաղեցնում կինը որպես արժեք: Ինչպես այս պատարագին բազմիցս հիշատակվող մանուկ Հիսուսի սուրբ Թերեզան էր գրում, «Աստված ավելի շատ կնոջն է սիրում, քան տղամարդուն»» ,- իր խոսքում նշեց Ֆրանցիսկոս Պապը:

«Ինչպես մայրն է հույս տալիս իր որդուն, այնպես էլ ես եմ ձեզ հույս տալիս եւ Երուսաղեմում ձեզ հույս կտան, կտեսնեք եւ կհրճվի ձեր սիրտը, ձեր ոսկորները խոտի նման կծաղկեն եւ կհայտնվի Աստծո ձեռքը նրա ծառաների վրա»:

papifanatnerՊատարագը 2 անգամ ընդմիջվեց լռության րոպեով: Աղոթքն ամբողջությամբ թարգմանվում էր վրացերենով, հնչեցին նաեւ քառատողեր այլ լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, արաբերեն, լեհերեն, անգլերեն եւ քաղդեերենով: «Ամենազոր Աստված, քեզ ենք հանձնում մեր սիրելի երկիրը եւ նրա բոլոր քաղաքացիներին: Իրենց ծնող ճշմարիտ արմատների պահպանումով, թող բարգավաճեն եւ զարգանան բարեկեցության եւ խաղաղության մեջ»,— ասված էր հայալեզու աղոթքներից մեկում:

Պատարագի վերջում շնորհակալություն հայտնեցին փառատոնին մասնակցող խմբին, Թբիլիսիի, Քութաիսիի, Բաթումիի, Ախալցիխեի եւ այլ քաղաքների կաթոլիկ եկեղեցիների հետեւորդներին, Թբիլիսիի հայկական եւ ասորական կաթոլիկ խմբերին, հայ առաքելական եկեղեցու խմբին, լյութերական եկեղեցու խմբին, բապտիստներին եւ 50-ականներին:

Թողնել պատասխան