Հռոմում Թբիլիսիի անվան փողոց կլինի

Հռոմի փողոցներից մեկը կանվանակոչվի ի պատիվ Թբիլիսիի: Որոշման մասին հայտարարվել է Հռոմում՝ երկու քաղաքների փոխքաղաքապետների հանդիպման ժամանակ: Թբիլիսիի փոխքաղաքապետ Գիգա Նիկոլեիշվիլին և քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Իրակլի Խուցուրաուլին պաշտոնական այցով Իտալիայում են՝ «Միասնություն՝ բազմազանության մեջ» քաղաքապետների 2–րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Մասնակցում են ավելի քան 60 երկրների պաշտոնական ներկայացուցիչները: Գագաթնաժողովի հիմնական թեման կլիմայական փոփոխություններն են, մշակութային ժառանգության պահպանությունը, բնական և էներգետիկ ռեսուրսների տնօրինումը: Առանցքային թեմաներից է նաև հակամարտությունների գոտիներում, վտանգի տակ գտնվող պատմական հուշարձանների պահպանության հարցը: 2 օր մասնակիցները փորձի փոխանակման հնարավորություն կունենան:

Թողնել պատասխան