Հրազենային վիրավորում է ստացել Դոդո Գուգեշաշվիլին, իսկ որդին մահացել է

Թբիլիսիում հրազենային վիրավորում է ստացել զինված ուժերի պահեստազորի գնդապետ Դոդո Գուգեշաշվիլին, իսկ նրա որդին մահացել է։

Առկա տեղեկատվության համաձայն՝ նրանց վրա հարձակում են գործել Թբիլիսիի ծայրամասերից մեկում գտնվող Դիղոմի թաղամասի իրենց բնակարանում։ Նշվում է, որ 59-ամյա Գուգեշաշվիլին ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Իսկ նրա 33-ամյա որդին տեղում մահացել է։

Ներքին գործերի նախարարությունը միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցել, դեպքի վայրում աշխատում են քրեագետները, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Թողնել պատասխան