«Հրաժարվենք այս իշխանությունից». վրացական ընդդիմությունը շարունակում է քարոզարարշավը

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն հանդիպել է Շիդա  Քարթլիի  շրջանի  Օսիաուրիի և Դոեսի գյուղերի բնակչությանը, ծանոթացել  նրանց հուզող խնդիրներին:

Բաքրաձեն ներկայացրել է նաև  կուսակցության նախընտրական ծրագիրը, նշելով. «Բազմաթիվ  գյուղեր  կան, որտեղ չի հասնում   ջուր ու բնական գազ: Այս իրավիճակը մենք  կփոխենք հոկտեմբերի 8-ին:  Հրաժարվենք այս իշխանությունից, որը անցած 4 տարիներին  ոչինչ չի արել ժողովրդի կյանքը  բարելավելու համար»,- հայտարարել է Բաքրաձեն:

Թողնել պատասխան