Վրաստանի կառավարությունում ու խորհրդարանում արտահերթ հանդիպում է տեղի ունեցել

Վրաստանի խորհրդարանում և  կառավարության շենքում երեկ երեկոյան ժամը 23։00-ին  Սահմանադրական փոփոխությունների շուրջ արտահերթ հանդիպում է տեղի ունեցել : Այս մասին փոխանցում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։

«Կառավարության շենքում Կվիրիկաշվիլին հանդիպել է նախարարների հետ: Իսկ Խորհրդարանում մեծամասնության անդամները խոսնակ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ հանդիպել են Պետական անվտանգության ծառայության ղեկավարության և Սահմանադրական դատարանի ներկայացուցիչների հետ»,- հաղորդում է հեռուստաալիքը:

Թողնել պատասխան