Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են բնակիչները

Մթածմինդայի լանջին բռնկված հրդեհի չեզոքացման աշխատանքներում հրշեջ-փրկարարներին օգնում են նաեւ տեղացի երիտասարդները: Մոտավորապես 10 հոգանոց խումբ փորձում է կրակի դեմ պայքարել:

Տեղում կենտրոնացված են մի քանի հրշեջ-փրկարարական խմբեր: Բարդ տեղանքի հետևանքով տարածքում չի հաջողվում աշխատել տեխնիկայով, թեեւ հրդեհի չեզոքացման աշխատանքներում ակտիվորեն մասնակցում է ՆԳՆ ուղղաթիռը:

Նվազել է ծուխը: Այս պահին փրկարարական խմբերը փորձում են տեղայնացնել լանջի կենտրոնի կրակի օջախները, որից հետո կմեկնարկի հրդեհի չեզոքացման գործընթացը:

Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ հրդեհի հետեւանքով այրվել է մինչեւ 2 հա հողատարածք, որտեղ տարբեր տեսակի ծառեր էին աճում: Կրակի օջախները չեն անցել Հայր Դավիթի վանքի հարակից տարածք, համապատասխանաբար, վտանգ չկա ինչպես եկեղեցու, այնպես էլ Մթածմինդայի պանթեոնի համար:

Անվտանգության նպատակով, չի գործում Մթածմինդայի այգուն կապող երկաթուղային հատվածը:

Թողնել պատասխան