Հրդեհված «Մանկական աշխարհի» առևտրականները շենքից դուրս են բերում պահպանված իրերը

Հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը  Թբիլիսիի «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մարման  աշատանքները շարունակվել են մինչեւ հունվարի 31-ի  գիշերը:

Ողջ գիշերվա ընթացքում առեւտրի կենտրոնի տարածքում  են  եղել նաեւ տուժած տաղավարների սեփականատերերն ու առևտրականները:  Երկհարկանի շենքն այրվել է ամբողջությամբ, կրակն ընդգրկել է խանութներ, տաղավարներ՝ այդ թվում նաեւ ոսկեղենի շուկան:

Օրվա ընթացքում արդեն կենտրոնի տարբեր տաղավարների սեփականատերերը հնարավորություն են ունեցել մուտք գործել  այրված շենք, պահոցներից դուրս բերել հրդեհից պահպանված  իրերը:

Ալիքի հետ զրույցում ոսկեղենի շուկայի սեփականատերերն ու առևտրականները հայտնեցին, որ այն իրերը, որոնք պահվել են պահոցներում, բացարձակապես չեն վնասվել:

ծյոծ«Ծանոթացա տարածքում տիրող իրավիճակին, ամեն ինչ նորմալ էր, մի փոքր խոնավություն կար տարածքում։ Բարեբախտաբար պահոցները չեն վնասվել, սակայն այն ինչ եղել է սեղանների դարակներում,  լիովին ոչնչացված է»,-շենքից դուրս գալով՝  ասաց սեփականատերերից մեկը։

մյուսըՄեկ այլ սեփանակետեր ասաց․ «Այն ինչ պահել էի պահոցում, պահպանվել է և հիմա այն տուն եմ տանում, սակայն մնացած իրերն այլևս գոյություն չունեն»։

«Ես պահոցում ոչինչ չունեի, ամբողջ ապրանքս ոչնչացվել է»,-հուզմունքով պատմեց առևտրականներից մեկը։

ձյաձՍեփականատերերից մեկն էլ Ալիքի հետ զրույցում իր շնորհակալությունը հայտնեց պահոցները կառուցողներին՝ նշելով․ «Ես շնորհակալ եմ այս պահոցները  կառուցողներից, դրանք այնպես են պատրաստվել, որ հրդեհն  ամեն ինչ ոչնչացրել է բացի պահոցներից, ես ոչ մի բողոք չեմ ներկայացնում»։

Այսօր Թբիլիսիի քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկման ընթացքում փոխքաղաքապետը հայտարարել է, որ տուժած վաճառականները  կտեղավորվեն այլ շուկաներում: Արդեն ընտրվել է խումբը, որ կիրականացնի շենքի ապամոնտաժումը, նրանք սպասում են հրդեհի ամբողջովին մարմանը:

Քաղաքապետ Դավիթ Նարմանիայի կարծիքով` հրդեհի համար պատասխանատվություն պետք է կրի շուկայի ղեկավարությունը, քանի որը ըստ նրա հետ ձեռք բերված պայմանագրի,պետք է ապահովվեր նրանց անվտանգությունը:

Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն դեպքից հետո կարծիք է հայտնել, որ շուկաների և առևտրի կենտրոնների ապահովագրությունը անհրաժեշտություն է դառնում:

Հիշեցնենք՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը  հիշյալ գործով  հետաքննություն է սկսել: Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 187 հոդվածի հատկանիշներով` ուրիշի ունեցվածքի վնասում կամ ոչնչացում, որը զգալի վնաս է հասցրել:

Թողնել պատասխան