Հրդեհված «Մանկական աշխարհի» տնօրենը պատրաստ է պատասխանատվություն կրել մեղքը հաստատվելու դեպքում

Թբիլիսիի «Մանկական աշխարհ» առեւտրի կենտրոնի տնօրեն Գիորգի Մաճավարիանին, արձագանքելով շենքում օրեր առաջ բռնկված հրդեհի պատճառի մասին առեւտրականների մեղադրանքներին, ասել է․  «Եթե իմ մեղավորությունը հաստատվի, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել»:

Մաճավարիանին լրագրողների հետ զրույցում ասել է՝  ինքը հակված է կարծելու, որ շենքի հրդեհը հատուկ կազմակերպված ծրագիր է, «դիվերսիա»,   քանի որ  «նման մեծ տարածքն այսքան հեշտությամբ չէր կարող այրվել»:

«Այս շենքը վերանորոգելու համար ծախսել ենք 1,5 միլիոն լարի: Հետաքննությունն ամեն ինչ կպարզի․ ես ինձ չեմ արդարացնում: Առանց ոչնչի եմ մնացել, ես իմ թշնամին չեմ․․․»,- ասել է ամբողջովին հրդեհված առևտրի կենտրոնի տնօրենը:

Թողնել պատասխան