Հրդեհ սահմանամերձ Ախքյորփի գյուղում (տեսանյութ)

Սեպտեմբերի 12-ին կեսգիշերին մոտ Մառնեուլիի շրջանի սահմանամերձ Ախքյորփի գյուղում հրդեհ է բռնկվել։ Այրվել է գյուղի բնակիչ Արարատ Բարխուդարյանի տունը։

Բարխուդարյանն ընտանիքի հետ տևական ժամանակ չի ապրում գյուղում և ըստ գյուղի բնակիչների՝ բանկը բռնագրավել է տունը և այժմ այն պատկանում է պետությանը։

Հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն։ Դեպքի վայրում աշխատել է երկու հրշեջ մեքենա՝ Մառնեուլի և Բոլնիսի քաղաքներից։ Հրշեջ ծառայությունը ժամանել է հրդեհի բռնկումից մոտ 4 ժամ հետո՝ փոսերով լի ճանապարհների վատթար վիճակի պատճառով։

Մառնեուլիի շրջանի Սադախլո քաղաքատիպ ավանից մինչև հայաբնակ Ախքյորփի գյուղ տանող 20-կմ երկարություն ունեցող  ճանապարհն անմխիթար վիճակում է խորհրդային տարիներից ի վեր։

Թողնել պատասխան