Ձերբակալված է 1 անձ, մյուսները ոչնչացված են. մանրամասներ հատուկ գործողությունից

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում հայտնի է դարձել, որ հատուկ գործողության արդյունքում ձերբակալված է 1 անձ, մյուսները ոչնչացված են:

Ինչ վերաբերում է հատուկջոկատայիններին, նրանցից մեկը, որ վիրավորվել էր գլխի շրջանում, վիրահատությունից հետո ժամեր առաջ մահացավ Ինգորոկղվայի հիվանդանոցում: Վիրավորված է նաեւ 2 հատուկջոկատային:

Ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց քաղաքացիությունը եւ այլ մանրամասներ պարզ կդառնան առաջիկա օրերին:

ՊԱԾ-ի մամլո ասուլիսի ընթացքում նշվեց նաեւ, որ հանցագործ խմբի անդամները Վրաստանի քաղաքացիներ չեն եւ օրինապահները նրանց օրեր շարունակ հետեւել են:

Հիշեցնենք, որ Գաբրիել Սալոսիի փողոցում 20 ժամից ավելի տեւած հակաահաբեկչական հատուկ գործողությունն ավարտված է:

Թողնել պատասխան