Ձերբակալվել է «Միացյալ ազգային շարժման» շտաբի ղեկավարը

Ձերբակալվել է «Միացյալ ազգային շարժման» Թբիլիսիի Մթածմինդա շրջանի մեծամասնական թեկնածու Նիկա Ռուռուայի շտաբի ղեկավար Դավիթ Ջափարիձեն:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ռուռուան: Իր խոսքով, Ջափարիձեի դեմ շինծու մեղադրանքներ են նախապատրաստվում:

«Հիսթերիայի մեջ ընկած Իվանիշվիլին իմ շտաբի ղեկավար Դավիթ Ջափարիձեին ձերբակալել են նախորդ գիշեր ապօրինի զենք ունենալու մեղադրանքով: Այս ապօրինությունը ունի 2 նպատակ՝ վախեցնել մեր կողմնակիցներին և խափանել մեր բնականոն աշխատանքը, սակայն ակնհայտ է, որ այս կերպ նա չի հասնելու իր նպատակին։ 5 օրից մենք անպայման հաղթանակ կտանենք խաղաղ, հստակ և միասնական ճանապարհով»,- գրում է Ռուռուան: Ձերբակալման փաստը հաստատում է նաև Վրաստանի ՆԳՆ֊ն: Ինչպես հաղորդում է «interpressnews» պարբերականը Ջափարիձեն ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի հրազեն գնելու և պահելու հիմքով:

Թողնել պատասխան