Ձերբակալվել է «Ռուսթավի 2»-ի կայքի վրա կիբերհարձակում իրականացնողը

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության վեբ-կայքի վրա իրականացված կիբերհարձակման հեղինակը ձերբակալված է: Այս մասին տեղեկացնում է ներքին գործերի նախարարությունը:

«Նպատակն էր հասկանալը, թե ինչպես է պաշտպանված «Ռուսթավի 2»-ը նման կիբեր հարձակման դեմ»,- հայտարարել է ձերբակալված անձը:

ՆԳՆ-ի կիբերհանցագործության դեմ պայքարի դեպարտամենտը սեպտեմբերի 19-ին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության վեբ֊կայքի վրա իրականացված կիբերհարձակման փաստի վերաբերյալ հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասով, ինչը ենթադրում է ներխուժում համակարգչային համակարգ:

Թողնել պատասխան