Ձյան պատճառով Վրաստանում դժվարանցանելի ճանապարհներ կան

Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Վրաստանի ճանապարհներին տրանսպորտային միջոցների տեղաշարժը դժվարացել է: Վտանգավոր է մնում վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը, մասնավորապես Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը: Այստեղ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է: Առատ տեղումների, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով վրաց-թուրքական սահման տանող Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոմայրուղու 80-97-րդ կիլոմետրի վրա կցորդով, կիսակցորդով մեքենաները և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսները կարող են տեղաշարժվել միայն պաշտպանիչ անվաշղթաների միջոցով, մնացած մեքենաների համար ճանապարհը բաց է:

Նույն իրավիճակն է նաև թուրքական սահման տանող Ախալքալաքի-Կարծախ ավտոմայրուղու 1-36-րդ կիլոմոտր հատվածում: Սվանեթիում, Զուգդիդի- Ջվարի- Մեստիա-Լասդիլի մայրուղու Խաիշի-Ուշգուլի հատվածում կցորդով, կիսակցորդով և 30 տեղանոց ավտոբուսների երթևեկությունն արգելված է, մնացած մեքենաներին թույլատրվում է միայն շղթաների միջոցով:

Թողնել պատասխան