Ղրղստանի նախագահը Վրաստանի օկուպացված տարածքների մասին․ Երբեք չի լինում այնպես, որ մեղավորմը միայն մեկ կողմը լինի

Ղրղստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հայտարարության համաձայն, Երբ առաջանում են խնդիրներ, նրանք չեն զանգում Վաշինգտոն և Մոսկվա: Համապատասխան հայտարարությունը Ատամբաևը արել է իր գործընկերոջ՝ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով օկուպացված տարացքների վերաբերյալ հարցին: Իր խոսքով, ինքը այն երկրի նախագահն է, որը 2005-2010 թվականներին երկու հեղափոխություն է անցել:

«Մենք չէինք զանգում Ռուսաստան կան ԱՄՆ: Ինքներս էինք լուծում բոլոր հարցերը: Բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով: Պատերազմը միայն փակուղի է տանոմ: Երբեք չի լինում այնպես, որ միայն մեկ կողմը լինի մեղավոր: Կարծում եմ, թերեւս բոլոր անհրաժեշտ քայլերը չեն արվել: Երբեմն հպարտությունից պետք է հրաժարվել և մի ծայրահեղությունից երկրորդը չընկնես: Կարծում եմ սրանից խուսափել հնարավոր է: Պատերազմի ճանապարհով այս հարցը չի լուծվի» ,- հայտարարել է Ատամբաևը:

Թողնել պատասխան