Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Զուգդիդիի սակրեբուլոյի նորընտիր անդամը

Սամեգրելոյի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ երեքը վիրավորվել են։ Միջադեպը տեղի է ունեցել Զուգդիդի-Թբիլիսի մայրուղու վրա: Միկրոավտոբուսը և «ջիպ» տեսակի մեքենան բախվել են միմյանց։

Տարածված տեղեկության համաձայն՝ զոհվածը Զուգդիդիի շրջանի նախկին փոխնախագահ և սակրեբուլոյի նորընտիր անդամ Թամազ Ժորժոլիանին է: Տուժածները տեղափոխվել են Զուգդիդիի հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի հինգերորդ մասով՝ երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է մահվան:

Թողնել պատասխան