Ճնշումներ «Մաեստրո» ռադիոկայանի բաժնետերի դեմ

«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ «Մաեստրո» ռադիոկայանի բաժնետեր Մամուկա Ղլոնտին  հայտարարել է պետության կողմից իր հանդեպ ճնշումների մասին: Վերջինիս խոսքերով՝ արդեն 1 ամիս է ռադիոկայանը ստուգվում է ֆինանսական ոստիկանության կողմից: Ստուգումը պետք է վերջանար դեկտեմբերին, սակայն հետաձգվել է մինչև փետրվար:

Մամուկա Ղլոնտին խոսում է քննչական ծառայության՝ ինչպես ինքն է ասում՝ իրական հետաքրքրությունների մասին: Նա հայտարարել է, որ իրեն վախեցնելուվ փորձում են հասնել նրան,ոխ որ հրաժարվի իր բաժնեմասից:  Ըստ նրա՝ իր հեռացման գործով զբաղվում են Գաչեչիլաձե եղբայրները և «Մաեստրո»-ի կառավարիչ Իրակլի Ռուխաձեն: Ռուխաձեն նաև «Իմեդի» հեռուստաընկերության ղեկավարն է:

Թողնել պատասխան