Կվիրիկաշվիլին ՄԱԿ-ում ելույթ կունենա սեպտեմբերի 21-ին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 72-րդ  նստաշրջանում ելույթ կունենա սեպտեմբերի 21-ին: Տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Նյու-Յորք կմեկնի սեպտեմբերի 18-ին: Աշխատանքային այցի շրջանակներում Կվիրիկաշվիլին հանդիպումներ կունենա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Փոխանցում է «Interpressnews.ge»-ն:

Կվիրիկաշվիլին խոսքով կդիմի նաև Բաց կառավարական գործընկերության (OGP-ի) մասնակից բարձրաստիճան պաշտոնյաներին: Հատկանշական է, որ Վրաստանը մեկ տարով կստանձնի OGP-ի ղեկավարության առաքելությունը:

Գլխավոր ասամբլեայի այս տարվա նիստի ընթացքում ծրագրվում է շուրջ 172 հարցի քննարկում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանը նախագահելու է Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը:

Ասամբլեայի գլխավոր քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 19-25-ը:

Թողնել պատասխան