Մայիսի 26-ին Թբիլիսիում մի շարք միջոցառումներ են նախատեսված

Մայիսի 26-ին Վրաստանի անկախության 25-ամյակի առիթով տոնական միջոցառումներ տեղի կունենան երկրի ողջ տարածքում:  

Թբիլիսիիում միջոցառումները կմեկնարկեն կեսօրին (12:00-ին)` Ազատության հրապարակում`  նորակոչիկների երդման հանդիսավոր  արարողությամբ և կուղեկցվեն   Ռուսթավելի պողոտայում    ռազմական տեխնիկայի ցուցադրությամբ:

Տոնի շրջանակներում կանցկացվի  նաև  ծաղիկների փառատոն:  Նույն օրը վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ տեղի կունենենա  «ժամանակի կապսուլայի» տեղադրման արարողությունը:  Օրվա ընթացքում մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում  ներկաները հնրավարություն կունենան վայելել  մնջախաղի և շարժական թատրոնների ներկայացումները, ծանոթանալ պատմական էքսպոնատների ցուցահանդեսին, մասնակցել  նաև մի շարք այլ միջոցառումների:

Անկախության  25-ամյակի առիթով  երեկոյան անցկացվելիք գալա համերգին կմասնակցեն երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին,  օտարերկրյա հյուրեր և այլք:

Թողնել պատասխան