Մայր Աթոռը մտահոգված է Գումբուրդոյում ստեղծված իրավիճակով. Armenpress

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Armenpress-ը հարցազրույց է արել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի հետ:

Վերջինս տեղի ունեցածը ցավալի է համարում: Ասում է՝ ամենայն հայոց կաթողիկոսը խնդրի առնչությամբ նույնպես մտահոգված է:

Քահանայի խոսքերով, Գումբուրդո գյուղի եկեղեցու բակում խաչքար տեղադրելու թեման վաղուց է ուշադրության կենտրոնում: Թեմայի շուրջ խոսվել է նաև սեպտեմբերի 22-ին, երբ Մայր Աթոռում ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարար Միխեիլ Գիորգաձեին:

«Վիրահայոց թեմի առաջնորդը շարունակում է հանդիպումները վրացական իշխանությունների և եկեղեցու ներկայացուցիչների հետ՝ հանդարտության մեջ խնդիրը բարվոք լուծման առաջնորդելու և լարվածությունը թուլացնելու համար»,- հայտարարել է Վահրամ քահանա Մելիքյանը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Թողնել պատասխան