«Մանկական աշխարհի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Թբիլիսիի «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնի տնօրեն Գիորգի Մաճավարիանիին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել  է Մաճավարիանիի փաստաբան Գագի Մոսիաշվիլին:

Վերջինիս տեղեկատվությամբ՝ «Մանկական աշխարհի» տնօրենը ձերբակալվել է հրդեհային անվտանգության կանոնները խախտելու պատճառով: «Այս պահի դրությամբ նյութերին ծանոթ չենք, քանի որ մեղադրանքն առաջարդվել է րոպեներ առաջ»,- ասել է փաստաբանը:

Նա հույս ունի, որ դատական առաջին նիստն այսօր չի նշանակվի, որովհետև դատարանը  դեռ պետք է ծանոթանա նյութերին:

Մոսիաշվիլին լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր ունեցած տվյալներով, գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ պաշտոնյայի:

Թողնել պատասխան