Մանկական Եվրատեսիլի հետ կապված սահմանափակումներ Թբիլիսիի փողոցներում

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի բացման պաշտոնական արարողության հետ կապված՝ Թբիլիսիի կենտրոնական փողոցներում ավտոմեքենաների երթևեկությունը կսահմանափակվի:

15-րդ ամենամյա երգի մրցույթը կանցկացվի նոյեմբերի 26-ին՝ Թբիլիսիի Օլիմպիական մարզապալատում: Բացման պաշտոնական արարողությունը նոյմեբերի 20-ին է՝ Վրաստանի խորհրդարանական գրադարանում:

Անվտանգության նկատառումներով՝ մինչ 20:00-ն ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է Ռուսթավելիի պողոտայի և Անտոն Պուրցելաձե փողոցի հատման մասում, Անտոն Պուրցելաձե-Լադո Գուդիաշվիլի խաչմերուկում, Լադո Գուդիաշվիլի-Արչիլ Ջորջաձե խաչմերուկում:

Եվրատեսիլ մանկական մրցույթի բացման արարողությանը մասնակցելու են 16 մասնակից երկրների պատվիրակությունները, հատուկ վիճակահանությամբ կորոշվի նաև ելույթ ունեցողների հերթականությունը:

Մանկական Եվրատեսիլ 2017-ի ընթացքում Վրաստանը կներկայացնի 12-ամյա Գրիգոլ Կիպշիձեն՝ «Սրտի ձայնը» երգով:

Թողնել պատասխան