Մանկավարժների մասնագիտական զարգացման ծրագրում նոր բաղադրիչներ կավելացվեն

Վրաստանի Կրթության և գիտության  նախարարությունը մանկավարժների համար նոր նախաձեռնությամբ է հանդես եկել:  Մանկավարժների մասնագիտական զարգացման  համար նախարարությունը նոր ծրագիր է մշակում, որում ներգրավված են նաև փորձագետներն ու շահագրգիռ բոլոր կողմերը:

«Փոփոխությունները նախատեսում են մանկավարժների մասնագիտական զարգացման ծրագրում  նոր  բաղադրիչներ ավելացնել: Օրինակ նույն առարկայի երկու մանկավարժները կարող են տարբեր որակավորում ստանալ. եթե մեկը  բարձր որակավորում  ունի մասնագիտական հմտություններում  իսկ մյուսը՝ դասարանային և սոցիալական գործունեության մեջ, նրանց իրավասությունները հաստատվում են կոնկրետ ոլորտում»-ասված է նախարարության հայտարարության մեջ:

Վրաստանի ԿԳՆ-ը  գտնում է, որ ծանրաբեռնված ծրագրով աշխատելը մանկավարժների համար նպատակա հարմար չէ:  Առավել ևս, որ այն որևէ կերպ չի անդրադառնում աշակերտների կամ ուսուցիչների զարգացման վրա: Այդ իսկ պատճառով հետագայում փոփոխություններ կլինեն նաև դպրոցական քննական կարգում:

Նախարարությունը վստահեցնում է նաև, որ յուրաքանչյուր ուսուցիչ կստանա մասնագիտական առաջընթացի հնարավորություն։ Տեղեկացնու է «news.ge»-ն:

Թողնել պատասխան