Ընդդիմությունը բոյկոտում է ՏԻՄ ընտրությունների 2-րդ փուլը

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը չի մասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլին: Նման որոշում է կայացրել  կուսակցության քաղխորհուրդը:

Որոշման համաձայն՝ Քութայիսիում և Մարտվիլիում ՄԱՇ-ի քաղաքապետերի թեկնածուներ Գիորգի Վաշաձեն և Մամուկա Դանելիան ընտրությունների երկրորդ  փուլին չեն մասնակցի: Քաղխորհրդի նիստին ներկա են եղել նաև երկրորդ փուլ անցած թեկնածուները:

«Միացյալ ազգային շարժում»-ը հիշյալ քայլը  բացատրում է նրանով, որ «անարդար ՏԻՄ ընտրություններն  են անցկացվել»: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում գրեթե բոլոր համայնքներում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Թողնել պատասխան