«ՄԱՇ»-ը լքել է խորհրդարանի արտակարգ նիստը

«Մենք բոյկոտում ենք Սահմանադրության ընդունումը նման բռնի ճանապարհով»,-այսպիսի հայտարարություն է արել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Ռոման Գոցերիձեն՝ նոր Սահմանադրությունը որակելով միակուսակցական ու նշել, որ «Միացյալ ազգային շարժումը» դրան չի աջակցի:

«ՄԱՇ»-ը Ռոման Գոցերիձեի խոսքի ավարտից հետո, որպես բողոքի նշան, լքել է նիստը: Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

«Ընդունեք այդ Սահմանադրությունը, ինքներդ էլ հաստատեք այն: Մենք բոյկոտում ենք նման բռնի ճանապարհով ընդունված Սահմանադրությանը: Մենք չենք մասնակցի քվեարկությանը»,- հայտարարել է Ռոման Գոցերիձեն:

Թողնել պատասխան