Վրաստանի ՊԱԾ-ի պետի տեղակալը կոռուպցիայով է զբաղվում․ ընդդիմություն

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դատախազության կոչ է անում ուսումնասիրել Վրաստանի պետանվտանգության պետի տեղակալ Իոսեբ Գոգաշվիլիի կոռուպցիոն գործունեութունը:

«Սա կոռուպցիոն գործունեության դասական օրինակ է: Մարդ, ով 2013 թվականին սոցիալական օգնություն էր ստանում, պաշտոն զբաղեցնելուց հետո մեծ գույքի տեր է դարձել։ Սա ապօրինի հարստացում է, կամ այլ կոռուպցիոն քայլ»,- հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Լևան Բեժաշվիլին:

Կուսակցության քաղխորհրդի անդամ և հակակոռուպցիոն բաժնի ղեկավար Գիորգի Օնիանին վստահ է, որ այն «էիտար կոռոպցիայի» օրինակ է․ «2017 թ․ այս մարդն արդեն միլիոնատեր էր: Հարց է առաջանում՝ երբ բյուջեից աշխատավարձ է ստացել, իրավունք չի ունեցել բիզնես գործունեություն ծավալել, ինչ միջոցներով է ձեռք բերել այդ միլիոնները: Սա մի սխեմա է, որը վնաս է հասցնում պետբյուջեին, յուրաքանչյուր քաղաքացու»:

Նշենք, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողական հետաքննությունը պարզել է, որ Վրաստանի Պետական անվտանգության պետի տեղակալ Իոսեբ Գոգաշվիլիի կնոջ քրոջ անունով 2016 թվականին հողակտոր է գրանցվել:

Թողնել պատասխան