Մառնեուլիում հավելյալ ոստիկականական ուժեր են տեղակայվում

Քվեմո-Քարթլիի շրջանի Մառնեուլի քաղաքում գտնվող Ալիք մեդիայի նկարահանող խումբը հայտնում է, որ այս պահին տեղում  հատուկ ջոկատայինների մոբիլիզացիա է տեղի ունենում: Մի քանի տասնյակ վահանավոր և մահակավոր ոստիկաններ գտնվում  են Մառնեուլիի ոստիկանության շենքի հարակից տարածքում:

22712102_1894206053942866_1047584107_oԹիվ 33 համարի երթուղային ավտոբուսում մեր տեսախցիկը ֆիքսել է մահակներ և վահաններ:

Վրաստանի ՆԳՆ-ն այս թեմայով հայտարարություն է  տարածել՝ նշելով, որ դրանք հատուկ ուժայիններ չեն,  այլեւ ոստիկանական ուժերի հավելյալ օգտագործում՝ միջադեպերի կանխարգելման  նպատակով:

Առավոտից տեղում աշխատող մեր գործընկերները մինչ այս պահը միջադեպերի ականատես չեն եղել:

Հիշեցնենք, որ նախօրեին Մառնեուլիին հարակից Կղիզիլաջլո գյուղում զինված հարձակում էր տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբի վրա:

Թողնել պատասխան