Մառնեուլի-Թբիլիսի ավտոճանապարհին վթարի է ենթարկվել Երևանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը

Այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 11:08-ին Մառնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Տսալասկուրի գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել Երևանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը։

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտը՝ նշելով, որ Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող Scania մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Արա Հովհաննիսյան) բախվել է Nissan Tiida մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի):

Վթարի հետևանքով տուժել են ավտոբուսի ուղևորներ Մարգարիտա Մարտիրոսյան (60 տ), Բարբարա Պետրոսյան (60 տ) և Մարգարիտա Կիրիևա (78 տ): Մարգարիտա Մարտիրոսյանն ու Բարբարա Պետրոսյանը տեղափոխվել են Մառնեուլ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Թողնել պատասխան