Մարգվելաշվիլին կասկածի տակ է դնում սահմանադրական փոփոխությունների լեգիտիմությունը

Վրաստանի նախագահը կասկածի տակ է դնում սահմանադրական փոփոխությունների լեգիտիմությունը: Այս մասին Գիորգի Մարգվելաշվիլին ասել է սահմանադրական դատարանների միջազգային 17-րդ համաժողովին, որը տեղի է ունեցել Բաթումիում:
«Կարևոր է մնալ հավատարիմ եվրոպական արժեքներին: Սա հատկապես կարևոր է, երբ խոսքը գնում է Սահմանադրության մասին: Այստեղ մենք որևէ փոխզիջում չենք կարող անել՝ բազմակարծության, բազմակուսակցության առումով, քանի որ Սահմանդրությունը հենց այն հիմքն է, որի շուրջ ստեղծվում է պետական ամբողջ համակարգը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Թողնել պատասխան