Մարգվելաշվիլին համաներում է շնորհել 91 դատապարտյալի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին համաներում է շնորհել  91 դատապարտյալի։ 

Համաներման հանձնաժողովի ղեկավար Զվիադ Քորիձեն հրավիրած ասուլիսում տեղեկացրել է, որ երկրի նախագահը զատկական տոնի կապակցությամ փաստաթուղթը ստորագրել է ապրիլի 12-ին:

Քորիձեն տեղեկացրել է, որ կալանավորներից 62-ը  քրեակատարողական հիմնարկները կլքեն հենց այսօր՝ ապրիլի 12-ին, մնացած 29-ի  պատիժը կկրճատվի: Նշվում է, որ ներման արժանացածների թվում չորս կին կա։

Համաներման հանձնաժողովը քննարկել է 579 բանտարկյալի հարց, տեղեկացնում է«Interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան