Մարգվելաշվիլին ընդունել է Հունգարիայի վարչապետին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ընդունել է  պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: 

Հանդիպմանը ներկա են եղել նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, Անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին, նախագահի խորհրդականները և այլք: Տեղեկացնում է նախագահի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Հանպիպմանը կողմերը խոսել են Վրաստանի եվրաինտեգրման ու ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի մասին: Հունգարիայի վարչապետը նշել է, որ Վրաստանը տարածաշրջանում կարևորագույն երկրներից է,  որ եվրոպական քաղաքակրթության մաս է կազմում: Նա հաստատել է, որ Հունգարիան հետաքրքրված է և ցանկություն ունի Վրաստանի հետ տնտեսական համագործակցությունն էլ ավելի խորացնել»:

Անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտում համագործակցությանը:  Անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին  հանդիպումից հետո նշել է, որ Հունգարիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել աջակցել Վրաստանի դիրքորոշմանը ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին:

Թողնել պատասխան