Մարգվելաշվիլին չի բացառել, որ կառաջադրվի նախագահի թեկնածու

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին չի բացառում, որ կրկին կարող է նախագահի թեկնածու առաջադրվել: Այդ մասին նա հայտարարել է «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ես երբեք ցանկություն չեմ ունեցել ինչ-որ պաշտոն զբաղեցնել, ինձ համար թե՛ նախկինում, և թե՛ հիմա կարևորն այն է, թե իմ զբաղեցրած պաշտոնը որքանով է օգտակար Վրաստան պետությանը, իմ հայրենիքին»,- ասել է նախագահը։

Թողնել պատասխան