Մարգվելաշվիլին վետո է դրել Սահմանադրության փոփոխությունների վրա

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վետո է դրել  խորհրդարանի լիազորությունները ընդարձակող Սահմանադրության փոփոխությունների նախագծի վրա: Հոկտեմբերի 9-ին Գիորգի Մարգվելաշվիլին պահանջել էր մի շարք փոփոխություններ կատարել՝ մասնավորապես վերականգնելով  նախագահի ուղիղ ընտրությունների կագը, 2020 թվականից արդեն խորհրդարանական ընտրություններն անցկացնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգով։

Իշխող «Վրացական երազանք»-ը, որն արդեն հավանություն է տվել փոփոխություններին, վստահ է, որ կարող է հաղթահարել  նաև նախագահի վետոն։

Հատկանշական է, որ նախագահի կողմից դրված վետոն վերաբերում է Սահմանադրության վեց հոդվածի փոփոխությանը։ Այս հարցում վերջնական որոշումը խորհրդարանինն է։

Թողնել պատասխան