Մարգվելաշվիլին վստահեցրել է, որ մշտապես ներգրավված կլինի երեխաների խնդիրների լուծման մեջ

«Ես մինչ այս պահը եւ ապագայում ևս ակտիվորեն ներգրավված կլինեմ ձեզ հետ միասին երեխաների խնդիրները հաղթահարելու գործում»,-Թբիլիսիում բացելով Վրաստանի երեխաների բարեկեցության մարտահրավերների մասին միջազգային ֆորումը՝ ասել է երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։  

Նախագահն իր  շնորհակալություն է հայտնել հարցում աջակցություն ցուցաբերած միջազգային գործընկերներին և դոնորներին, ինչպես նաեւ Վրաստանի կառավարությանն ու երեխաների խնդիրների լուծմամբ զբաղվող կառույցներին:

«Խնդիրները, սակայն, մինչև վերջ չեն լուծվել (դժբախտաբար, երևի թե մինչեւ վերջ երբեք չեն լուծվի․․․)։ Մեզ համար մտահոգիչ է այն, որ ըստ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ-խմբ․),  Վրաստանում յուրաքանչյուր  6-րդ երեխան ապրում է աղքատության մեջ,  կան դեպքեր, երբ նրանք ծանր աշխատանք են կատարում, ապրում են փողոցներում…  Բնական է, որ այս խնդիրները կարող են լինել ցանկացած հասարակության մեջ, ուղղակի այլ հարց է, թե վերջիններս որքանով են ունակ լուծում տալ դրանց»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Նախագահն ավելացրել է, որ ինքը տեսնում է հարցին լուծում տալու  Վրաստանի կառավարության պատրաստակամությունը։

 

Թողնել պատասխան