Մարգվելաշվիլին հարգել է Շինդիի զոհերի հիշատակը

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին 2008 թվականի օգոստոսին Շինդի գյուղի մոտ զոհված վրաց զինվորների հուշարձանին ծաղկեպսակ դրեց: «Մենք, Վրաստանի քաղաքացիներով այստեղ գալիս ենք երախտագիտությամբ հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր իրենց կյանքի գնով, հերոսաբար պաշտպանել են մեզ, պաշտպանել մեր մայրաքաղաքն ու հայրենիքը հակառակորդից: Շնորհակալություն և փառք նրանց անուններին, նրանց հիշատակին, շնորհակալություն նրանց ընտանիքներին, որ այսպիսի տղաներ, ամուսիններ և եղբայրներ են մեծացրել»,- հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին: 2008 թվականի օքոստոսի 11-ին Շինդի գյուղում 2-րդ հետևակային խմբի 17 զինվորականից բաղկացած անձնակազմը հերոսաբար վախճանվեց մարտական գործողությունների ընթացքում: Հենց այս գյուղում այժմ հերոսների հուշարձանն է կանգնեցված

Թողնել պատասխան