Մարիխուանան նվազեցնում է տեստեստերոնի քանակը. Նակաշիձե

«Մարիխուանայի  օգտագործումը տղամարդկանց օրգանիզմում նվազեցնում է տեստեստերոն հորմոնի և սպերմատոզոիդների քանակը, բացասաբար է ազդում դրանց որակի վրա՝ հանգեցնելով սեռական կարողության խանգարման (իմպոտենցիայի) և անպտղության»:

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում  նման հայտարարությամբ է հանդես եկել իշխող  «Վրացական երազանք»-ի պատգամավոր Կոբա Նակաշիձեն:

Պատգամավորը խոսել է մարիխուանայի օգտագործման հետևանքով առաջացող հիվանդությունների մասին՝ ընդգծելով, որ այն մեծացնում է շիզոֆրենիա և փսիխոզ ունենալու հավանականությունը: Նակաշիձեն նշել է նաև, որ այն շատ վտանգավոր է հղի կանանց համար:

Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի խորհրդարանը քննարկման է դրել մարիխուանայի ազատականացման մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Նախագծում մասնավորապես փոխվելու են մարիխուանայի ու բուսական կանեփի մեծ և հատուկ մեծ քանակության մասին սահմանումները:

Թողնել պատասխան