Մարտի 28-ը Վրաստանի համար պատմական օր է. Դոլիձե

Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով  նախարար Վիկտոր Դոլիձեն ԵՄ-Վրաստան համաձայանգրի ուժի մեջ մտնելու առիթով շնորհավորել է Վրաստանի քաղաքացիներին:

«Մարտի 28-ը, առանց չափազանցության, կարող ենք Վրաստանի համար պատմական օր համարել։ Այսօրվանից մեր համաքաղաքացիները առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել Շենգենյան գոտու երկրներ: Սա ժողովրդավարության ու երկրի զարգացման համար նշանակալի քայլ է, կարևորագույն քաղաքական որորշում»,- հայտարարել է Դոլիձեն:

Հիշեցնենք՝ ԵՄ-Վրաստան վիզայի ազատականացման համաձայնագիրը Բրյուսելում ստորագրվել է մարտի 1-ին։ Մարտի 28-ից պաշտոնապես ուժի մեջ է մտնում Վրաստանի համար ԵՄ երկրներ ազատ մուտքի իրավունքը:

Թողնել պատասխան