Մաքսանենգներն իրենց մարդկանց են ունեցել և ունեն Վրաստանի կառավարություններում. Իրակլի Կակաբաձեն հակաահաբեկչական գործողության մասին

Վրաց գրող, հրապարակախոս և քաղաքական ակտիվիստ Իրակլի Կակաբաձեն նոյեմբերի 22-23-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Իսանի թաղամասում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության վերաբերյալ հայտարարություն է արել, որի հայերեն տարբերակն անփոփոխ ներկայացնում ենք ստորև:

Ահաբեկչությունն ու մաֆիան

«Ցանկանում եմ կարճ հայտարարություն անել Իսանի թաղամասում նոյեմբերի վերջին տեղի ունեցածի կապակցությամբ: Բոլորի համար մեկընդմիշտ պետք է պարզ լինի, որ սա մեկուսացված դեպք չէ: Մինչ այս նման հայտարարություններ բազմիցս եմ արել և հիմա էլ կասեմ.

Վերջին 20 տարվա ընթացքում Վրաստանը եղել է անցումային կետ՝ տարբեր տեսակի մաքսանենգների համար: Դեռևս Շևարդնաձեի ռեժիմի ժամանակ կրճատվել են մաքսանենգ աղբյուրները, որոնք Թուրքիայից Հյուսիսային Կովկաս, Իրանից Եվրոպա, Ադրբեջանից և Ռուսաստանից դեպի հարավ և այլ ուղղություններով տարբեր տեսակի ապրանքներ են տարել Վրաստանի տարածքով: Այս մաքսանենգությունների առյուծի բաժինն ընկնում է թմրանյութերին և, իհարկե, զենքին: Սակայն պետք է ասել, որ այս մաքսանենգ ճանապարհն այսքանով չի ավարտվում: Այս մաքսանենգներն իրենց մարդկանց ունեին ինչպես Շևարդնաձեի, Սաակաշվիլիի, այնպես էլ այժմյան կառավարությունում: Չնայած, չի կարելի ասել, որ այդ ժամանակներում կառավարությունը, որպես այդպիսին, ահաբեկչության և զենքի հովանավոր է եղել: Դա այդպես չէ: Ո՛չ Շևարդնաձեի, ո՛չ Սաակաշվիլիի և ո՛չ էլ այսօրվա կառավարությունն ամբողջովին ներգրավված չէ այս մաքսանենգ մաֆիայում: Մաֆիան պարզապես այս կառավարություններում հովանավորներ է գնել: Հենց դրա պատճառով է, որ մեր հասարակությունը լավ պետք է առանձնացնի մեր բարոյական և էթիկական առաջնահերթությունները: Պետք է նշել այն փաստը, որ թմրանյութերի և զենքի ապօրինի առևտուրն ամբողջովին անբարենպաստ է մեր ազգի համար:

Թմրանյութերի և զենքի առևտրի մաֆիան է խանգարում Աբխազիայում և Սամաչաբլոյում (Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիա, խմբ.) խաղաղության հաստատմանը: Նրանք օգտագործում են նաև այս տարածքներն իրենց տեղաշարժի համար: Այս մաֆիան նաև այն խումբն է, որն ահաբեկիչներին օգնում է Վրաստանն օգտագործել որպես տարանցիկ երակ: Այս մաֆիան, նաև մեծագույն եկամուտ է ստանում ապօրինի գործունեությունից: Այս մաֆիան նաև տիրապետում է Վրաստանում ավելացած հասարակաց տների, խաղատների և նման այլ հաստատությունների, որոնց վրա, բոլոր քաղաքակիրթ երկրներում սահմանափակում է դրած:

Մենք պետք է լավ տեսնենք, որ մաքսանենգման մաֆիան մեր երկրի և մեր հարևանների գոյության համար սպառնալիք է ներկայացնում: Եվ այս սպառնալիքի դեմ պետք է պայքարենք միասին: Նրան հնարավոր է պարտության մատնել: Պարզապես քաջություն է պետք»:

Թողնել պատասխան