Մդինարաձեն Transparency international-ի զեկույցը աբսուրդ է համարում

Վրաստանի խորհրդարանի անդամների բիզնես գործունեության մասին Transparency international Georgia ՀԿ-ի զեկույցին է անդրադարձել «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:

Վերջինս գտնում է, թե հասարակական կազմակերպությունը փորձում է մոլորեցնել հասարակությանը:

«Չենք ցանկանում հասարակական հատվածի հետ քաղաքական բանավեճի մեջ մտնել: Մենք փորձում ենք այնպես անել, որ այդ հատվածը հնարավորինս քննադատաբար մոտենա հարցին: Չնայած, Transparency international-ի կողմից ներկայացված զեկույցի դեպքում անիրազեկություն է նկատվում․ Փորձել են հասարակությանը մոլորեցնել: 2005-2006թթ․, երբ աշխատում էի որպես փաստաբան, երկու տարբեր ընկերություններ ունեի, դրանց մասին է խոսքը: Պատկերացրեք՝ ինչ աբսուրդ մեղադրանք է, ոչ իրական: Կոչ եմ անում իրական հետաքննություն իրականացնել»,- հայտարարել է Մդինարաձեն:

Թողնել պատասխան