Մեզ նոր պատերազմներ պետք չեն. Սոզար Սուբարի

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Սալոմե Սամադաշվիլին Վրաստանի իշխանություններին մեղադրել է՝ ասելով, թե սխալ քաղաքականության պատճառով Վրաստանը միջազգային ասպարեզից անհետանում է:

Մեղադրանքներին պատասխանել է Վրաստանի փախստականների և վերաբնակեցման նախարար Սոզար Սուբարին: Վերջինս լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանին նոր պատերազմներ և այդ պատերազմներով միջազգային հանրության ուշադրությանն արժանանալ պետք չէ։ Նրա խոսքերով, Ռուսաստանի հետ կապված և Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում առկա մարտահրավերներին Վրաստանը պայքարում է միջազգային հանրության հետ:

«Ազգային շարժման» կառավարության տարիներին, Վրաստանը 2008 թվականի օգոստոսին համաշխարհային բեմում փայլում էր, Միխեիլ Սահակաշվիլին կարողացավ քողարկել Պեկինի օլիմպիադան: Մենք նման բաներ չենք ուզում: Մենք ցանկանում ենք զարգացնել պետությունը և միջազգային հանրության աջակցությամբ կգա այն օրը, երբ կվերականգնվի մեր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Սուբարին։

Թողնել պատասխան