Մեկնարկեց Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը

Վրաստանի խորհրդարանում այսօր տեղի է ունեցել գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստը, որի սկզբում հնչել է պետական օրհներգը: 

Խորհրդարանի նախագահ  Իրակլի Կոբախիձեն պատգամավորներին  է ներկայացրել նիստի օրակարգում ընդգրկված հարցերը:  Գարնանային նստաշրջանի նիստում օրենսդիրները կքննարկեն  Մանանա Կոբախիձեին  Սահմանադրական դատարանի անդամ ընտրելու հարցը, ինչպես նաև դատական համակարգի փոփոխությունների օրինագծում նախագահի առարկությունները: Հիշեցնենք՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին օրեր առաջ վետո է դրել դատական համակարգի բարեփոխումների երրորդ փուլի արդյունքում ներկայացված առաջարկների փաթեթի վրա:

Վրաստանի օրենսդիր մարմինը նույն նիստում նախատեսում է քննարկել նաև երեխաների որդեգրման  մասին օրինագծերի փաթեթը:

Թողնել պատասխան