Մեկնարկել է Մարգվելաշվիլիի պաշտոնական այցը Բելառուս

Մարտի 1-ին մեկնարկել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի գլխավորած պատվիրակության երկօրյա պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետութուն:

Մինսկի ազգային օդանավակայանում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին դիմավորել են Բելառուսի փոխվարչապետ Միխաիլ Ռուսը, Արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, Վրաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխաիլ Մյատլիկովն ու Բելառուսում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան  Դավիթ Կոտարիան: Այս մասին հաղորդում է  Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Մինսկի Անկախության պալատում Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա երկու երկրների նախագահների երկկողմ ձևաչափով հանդիպումը։ Գիորգի Մարգվելաշվիլին եւ Ալեքսադր Լուկաշենկոն համգործակցության փաստաթուղթ կստորագրեն, այնուհետև ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Անկախության պալատի պատվավոր հյուրերի պուրակում  խորհրդանշական ծառ կտնկի: Նախագահը կայցելի նաև Մինսկի Հաղթանակի հրապարակ, որտեղ հանդիսավոր պայմաններում ծաղկեպսակ կդնի Հայրենական Մեծ պատերազմում ընկածների հուշարձանին։ Նույն օրը Բելառուսի նախագահը պաշտոնական ճաշ կտա Վրաստանի նախագահի պատվին։

Մարտի 2-ին նախատեսված է Մարգվելաշվիլիի հանդիպումները Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի ղեկավարի ու երկրի վարչապետի հետ:

Վրաստանի նախագահն այցի ընթացքում դասախոսությամբ հանդես կգա  Բելառուսի ազգային-տեխնիկական համալսարանում:

Թողնել պատասխան