Մեկնարկել է ՈՒԵՖԱ Եվրո 2016-ը

Ֆրանսիայում մեկնարկել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Երկրի գլխավոր` Սթադ դե ֆրանս ստադիոնում բացման խաղարկությունը նշանակված է Թբիլիսիի ժամանակով 23:00-ին, Ֆրանսիան ընդունելու է Ռումինայի հավաքականին:

Հիշեցնենք,  եվրոպայի վերջին երկու չեմպիոնատները հաղթել է Իսպանիայի հավաքականը: Այս առաջնության ֆավորիտներ են համարվում Ֆրանսիան, Իսպանիան և Գերմանիան: Մասնագետները մեծ հույսեր են կապում նաև Անգլիայի, Բելգիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականների խաղերի հետ:

Ֆրանսիայի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Պատրիկ Կանները հայտնել է, որ aռաջնության հետ կապված` Ֆրանսիայում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկված: Ըստ նրա` Եվրո-2016-ի անվտանգությունն ապահովելու են 77 հազար իրավապահ և անվտանգության մասնավոր ծառայության 13  հազար աշխատակից: Առաջնությունն ավարտվելու է հուլիսի տասին:

Թողնել պատասխան