Մեկնարկել է Վրաստանի տնտեսական զարգացման համաժողովը

Օգոստոսի 4-ին Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի տնտեսական զարգացման համաժողովը: Ֆորումին մասնակցում են հայտնի տնտեսագետներ Դանի Ռոդրիգին Հարվարդի համալսարանից և Չարլզ Սեյբլին` Նյու-Յորքի Կոլումբիայի համալսարանից: Միջոցառմանը մասնակցում են նաև Վրաստանի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում` Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Կառավարության ղեկավարը համաժողովի բացման ընթացքում ունեցած ելույթում վերահասատատել է Վրաստանի զարգացման համար անհրաժեշտ 4 նպատակները, որոնց իրականացման համար անհրաժեշտ է պետական աջակցություն: Կվիրիկաշվիլին գերակայություն է տվել կրթության ոլորտին՝ ընդգծելով ճշգրիտ եւ հաշվարկված բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, որպեսզի բարձրագույն կրթությունը համապատասխանի աշխատանքային շուկայի պահանջարկի հետ:
Բարեփոխումների երկրորդ կարևորագույն ոլորտը, ըստ վարչապետի` տնտեսությունն է: Կվիրիկաշվիլիի համաձայն, տարածաշրջանում ստեղծված իրավիճակից շատ կարևոր է ստեղծել արտասահմանյան ներդրողների համար բարենպաստ պայմաններ, այդ նպատակով օրակարգ է բերվել եկամտահարկի վերացման վերաբերյալ նախաձեռնությունը: Վարչապետը կարևորել է նաև կենսաթոշակային համակարգի բարեփոխումները:
Բարեփոխումների երրորդ ուղղությունը ծառայությունների ոլորտին հարմարեցված պետական մոդել ստեղծելն է:
Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերով չորորդ ուղղությունը երկրի ենթակառուցվածքների արդիականացումն է (մոդերնիզացիա), որտեղ կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որպեսզի ավելի շատ ուշադրություն դարձվի մասնավոր հատվածի ներգրավմանը` ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մեջ :
Համաժողովին ներկա է եղել նաև վրաստանի առաջին փոխվարչապետ, Տնտեսության և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին, ով նշել է, որ այսօրվա պայմաններում Վրաստանը բարեփոխումների տեսանկյունից ամենաառաջադիմական և հաջողակ երկրներից է: Քումսիշվիլին հավելել է, որ շատ կարևոր է հաշվի առնել փորձագետների կարծիքները, հետագա գործունեության համար:

Թողնել պատասխան