Մեկնարկել է վրաց-ամերիկյան «Agile Spirit 2017» զորավարժությունը

Ախալցիխեի Օրփոլոյի ռազմակայանում սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Agile Spirit 2017» բազմազգ զորավարժությունների պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառումը մեկնարկել է մասնակից երկրների պետական օրհներգների կատարմամբ: Զորավարժությանը մասնակցող երկրների զինծառայողներն ու հյուրերը մինչ զորավարժությունների մեկնարկը մեկ րոպե լռությամբ հարգել են Վրաստանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային առաքելություններում հերոսաբար զոհված զինվորականների հիշատակը:

Զորավարժություններին մասնակցող զինվորներին ողջունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, Վրաստանի զիված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չիչիբայան: Բացման արարողությանը ներկա են եղել նաև  Վրաստանի զիված ուժերի մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիի շրջանային ղեկավարության ներկայացուցիչներ: Միջոցառման ավարտին հյուրերին է ներկայացրել զորավարժությունների ընթացքում կիրառվող ծանր և թեթև զրահատեխնիկան:

Զորավարժությունները անց են կացվում Վրաստանի զիված ուժերի և ԱՄՆ-ի Եվրոպական և Աֆրիկյան ռազմածովային կորպուսի նախաձեռնությամբ, որոնց մասնակցում են` Վրաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի և Ադրբեջանի զիված ուժերի ներկայացօւցիչները:

«Agile Spirit 2017»  զորավարժություններն ընդհանուր առմամբ 1500 մասնակից է ունեցել: Զորավարժության նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ճգնաժամային և այլ իրավիճակներում համատեղ մասնակցության պատրաստության մակարդակի բարձրացումն է, ինչպես նաև ԱՄՆ-ի և դաշնակից երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը:

Զորավարժությունները կավարտվեն  սեպտեմբերի 11-ին՝ ցուցադրական վարժանքներով:

Տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Թողնել պատասխան