Մեկնարկեց Դարիալի կիրճի թունելի շինարարությունը

Վրաստանի Դարիալի կիրճում մեկնարկել է մինչև 2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը: Դարիալի և Դևդորակի կիրճերի հատման  կետում թունելի շինարարությունը կիրականացնի Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությունը:

gvirabiՏարվող աշխատանքներն ավտոճանապարհային վարչության ղեկավար Գիորգի Սեթուրիձեի հետ ուսումնասիրել է նաև Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն: Նախարարության տեղեկատվության համաձայն՝ 2 կմ երկարություն ունեցող թունելի լայնությունը 8,5 մետր է լինելու:

Նախագծի ընդհանուր արժեքն ավելի քան 47 000 000 լարի է: Այն ամբողջովին կֆինանսավորվի պետական բյուջեից:

«Դարիալի կիրճում վերջերս մի քանի անգամ բնական աղետներ եղան, ինչի պատճառով վտանգի տակ էին հայտնվել ճանապարհից օգտվողները: Հատկանշական է նաև, որ բնական աղետների պատճառով դադարում էր գործել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս տարանցիկ  ավտոճանապարհը, ինչը երկրին, միջին հաշվով, օրական 1 մլն լարիի վնաս էր հասցնում: Այդ իսկ պատճառով Դևդորակի թունելի շինարարությունը Վրաստանի տարանցիկ նշանակության պահպանման համար անհրաժեշտ է»,- նշված է  ճանապարհային վարչության տարածած հայտարարության մեջ:

Թողնել պատասխան