Մեկնարկեց Kavkaz Jazz ամենամյա փառատոնը

Այս օրերին Վրաստանում արդեն ութերորդ անգամ անցկացվում է Kavkaz Jazz միջազգային փառատոնը:

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանման նախարարության նախաձեռնությամբ հունիսի 14-ին մեկնարկած ծրագիրը կազմակերպել է Art Bridge ոչ կառավարական կազմակերպությունը:

Փառատոնի առաջին օրը՝ հունիսի 14-ին մեկնարկել է երիտասարդ ջազ-երաժիշտների համար վարպետության դասընթացներ, որոնք վարում են հայտնի երաժիշտներ Սալման Գամբարովիը, Շենթուրք Օզթաշը, Ջորջ Մելը (Գիորգի Մելիքիշվիլի) և Արմեն Հյուսնունցը:

Հունիսի 17-19-ը Թբիլիսիի շարժման թատրոնի բեմում ելույթ կունենան Կովկասի լավագույն ջազ երաժիշտները Ադրբեջանից, Վրաստանից և Հայաստանից:

Հունիսի 17-ին, ժամը 20:00-ին նախատեսվող համերգում հանդես կգան Lucy Khanyan Trio և Artur Grigoryan Quintet խմբերը Հայաստանից, Zzaj Patternsը Ադրբեջանից և Auditorium A խումբը Վրաստանից:

Հունիսի 19 ին, ժամը 20:00-ին տեղի կունենա եզրափակիչ համերգը, որը կկրի Jazz Up The Borders խորագիրը:

Թողնել պատասխան