«Tbilisi Open Air 2017»-ի տոմսերը վաճառքում են

Հունիսի 16-18-ը Թբիլիսիի Լիսի լճի մերձակայքում տեղի կունենա  «Tbilisi Open Air 2017» ռոք փառատոնը: 

Երաժշտական այս փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն ավելի քան 40 տեղական ու արտասահմանյան կատարողներ:

Համերգի տոմսերի վաճառքը տեղի կունենա մի քանի փուլով։ Առաջին խմբաքանակը (1500 տոմս) վաճառքում կլինի ապրիլի 12-28-ը, արժեքը կկազմի 100 լարի։ TBC բանկի ցանկացած օգտատեր, սակայն, այն կարող է ձեռք բերել  20 %  զեղչով: Փառատոնի տոմսերը ապրիլի 29-ից սկսած կվաճառվեն 150 լարիով: «Tbilisi Open Air 2017»-ի տոմսերը հնարավոր է ձեռք բերել «tkt.ge» կայքում և Թբիլիսիի համերգասրահի տոմսարկղերում:

Համերգային ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ 

Թողնել պատասխան