Մեկ ամսվա ընթացքում նույնականացման քարտեր կտրամադրվեն անվճար

Մայիսի 26-ից հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիներին  նույնականացման կամ  ID քարտեր  կտրմադրվեն  անվճար: 

Վրաստանի Արդարադատության նախարարի հրամանագրի համաձայն, «ընտրացուցակների  բարելավման նախագիծ-2»  ծրագիրը  մայիսի 26-ից նոր գործառույթ կիրականացնի. մեկ ամսվա ընթացքում( մայիսի 26- ից հունիսի 26-ը)  վրացական ID քարտեր  ցանկացողները այն կստանան  անվճար:  Սա,ըստ նախարարության,  կնպաստի  ընտրողների տվյալների  ճշգրտման  գործընթացին:

«2015 թ. հոկտեմբերից գործող ծրագիրը հնարավորություն կտա Վրաստանում անկախությունից ի վեր, 2016 թ.  հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից  առաջ ունենալ ամենա որակյալ ընտրացուցակները»,- հայտարարել է Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Տեղեկացնում է http://www.frontnews.ge/ պարբերականը:

Թողնել պատասխան