Մենք կգործենք օրենքի շրջանակներում. Մղեբրիշվիլին անդրադարձել է Էմիր Կուստուրիցայի հնարավոր այցին

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին անդրադարձել է սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցայի Վրաստան հնարավոր այցին:

Նախարարը լրագրողների հետ զրույցում նշել է, թե Վրաստանի ՆԳՆ-ն կգործի օրենքի շրջանակներում՝ չհստակեցնելով, թե ինչ քայլերի է դիմելու նախարարությունը Կուստուրիցայի Վրաստան ժամանելու դեպքում:

«Մենք, ինչպես բոլոր մնացած դեպքերում, այս անգամ նույնպես կգործենք օրենքի շրջանակներում»,- նշել է նախարարը:

Էմիր Կուստուրիցան 2009 թվականին այցելել է Ցխինվալի, ինչով իսկ խախտել է Վրաստանի բռնազավթված տարածքների մասին օրենքը:

Կուստուրիցան համաշխարհային շրջագայության շրջանակներում պատրաստվում է համերգ կազմակերպել նաև Վրաստանում:

Տեղեկացնում է Interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան